Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սե՛ր տեղացեք

Սե՛ր տեղացեք
01.03.2025 | 00:09

Մարմնի ճրագը աչքն է, երբ աչքը առողջ է,

ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ

երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի:

Ղուկաս 11. 34

Մարտի 1

Ես լսում եմ ձեր աղաչանքը: Ոչ մի կանչ անլսելի չի մնում: Անչափ շատ են Ինձ դիմողները, սակայն քչերն են սպասում, որպեսզի լսեն իրենց ուղղված Իմ խոսքը, երբ այդ խոսքը անչափ անհրաժեշտ է իրենց հոգու համար:

Իմ խոսքերը կյանք են, հետևաբար, լսել Իմ խոսքը` նշանակում է կյանք, բժշկություն և ուժ ստանալ: Ամեն բանի համար Ինձ վստահեք:

Երբ ամենքի հետ սիրով վարվեք, շուտով փոխարենը անպայման կստանաք:

Իրագործեք Իմ մտահաղացումները և Ինձ թողեք կատարումը ձեր մտադրությունների:

Ինձ իբրև Փրկիչ ու Թագավոր ընդունեք և ըստ այդմ էլ վարվեք Ինձ հետ:

Բայց չմոռանաք միաժամանակ մոտենալ Ինձ` շատ սիրելի մեկի քաղցր մտերմությամբ:

Իմ կողմից տրված կանոնները պահեք հաստատակամորեն, համբերատարությամբ ու սիրով. հավատքով ընթացեք ու հարատևեք թելադրանքները կատարելու մեջ. այդժամ կտեսնեք, որ կհարթվեն դժվարության բոլոր բլուրները, կծածկվեն աղքատության բոլոր փոսերը, և ձեզ ճանաչող բոլոր մարդիկ այդպես կիմանան, որ Ես եմ Տերը:

Սե՛ր տեղացեք:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ